Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Հրատապ թեմա Հայաստանում

ՀՀ ԱՆ. Կարգավորվում է դեղերի ոլորտը

ՀՀ ԱՆ. Կարգավորվում է դեղերի ոլորտը

2013-2014 թվականներին զգալիորեն բարելավվել է սոցիալական խմբերում ընդգրկված և առանձին հիվանդություններով տառապող քաղաքացիների ապահովումը կենտրոնացված գնումներով ձեռք բերվող դեղերով։  

 

Քրոնիկ երիկամային անբավարարությամբ (երիկամային փոխպատվաստման և/կամ ծրագրային հեմոդիալիզի հիվանդներ), հոգեկան հիվանդություններով, չարորակ նորագոյացություններով (ցավազրկող դեղեր, թմրադեղեր), պարբերական հիվանդությունով (կոլխիցին և/կամ համարժեք այլ դեղեր), շաքարային դիաբետով (ինսուլին և դեսմոպրեսին դեղեր) հիվանդներին անհրաժեշտ դեղերով ապահովումը հասցվել է 100 տոկոսի, իսկ շաքարային և ոչ շաքարային դիաբետ ունեցողներին հակադիաբետիկ հաբերով ապահովումը նախորդ տարիների 30-40-ից հասցվել է 60 %-ի։

 

Դեղերի կենտրոնացված գնումների կազմակերպման  բարելավման շնորհիվ 2013-ին նախորդ տարվա համեմատ տնտեսվել է 165մլն 701հազար, իսկ 2014-ին` 186մլն 672 հազար դրամ: Բացի այդ, շատ ավելի լուրջ խնայողություններ են արձանագրվել միայն ինսուլինի ձեռք բերման ընթացքում։ 2013 թվականի 2-րդ կիսամյակից ՀՀ կառավարության 2013 թվականի հոկտեմբերի 10-ի թիվ 1108-Ն որոշման համաձայն մարդկային ինսուլինը ձեռք է բերվում անմիջապես արտադրողից` դանիական «Նովո-Նորդիսկ Ա/Ս» ընկերությունից։ Կնքված հնգամյա պայմանագրի համաձայն 2014 թ. համար նախարարությունը  ձեռք է բերելու  213 000 սրվակ  ինսուլին (մեկ սրվակը 1640 դրամով` նախկին 4800-ի փոխարեն)։ Արդյունքում  մեկ տարվա կտրվածքով կտնտեսվի 663մլն 600 հազար դրամ: Աշխատանքներ են տարվում պետության կարիքների համար մեծ սպառում ունեցող մյուս դեղերի գնումները ևս նույն սկզբունքով իրականացնելու համար: Հավելենք, որ 2013-ին պետական բյուջեից կենտրոնացված կարգով հանրապետության բուժհաստատություններին և ամբուլատորներին հատկացվել է 2.560.272.5 դրամի դեղեր:

 

Մեծաթիվ այլ աշխատանքներ ևս իրականացվում են Հայաստանի Հանրապետության Նախագահի կողմից 2012 թվականին դեղերի շրջանառության ոլորտում տիրող իրավիճակի խիստ քննադատության ժամանակ նշված թերությունները վերացնելու և  էական բարեփոխումներ իրականացնելու նպատակով։

 

Նախարարության դեղորայքային քաղաքականության հիմնական նպատակը  բնակչությանը մատչելի, որակյալ և անվտանգ դեղերով ապահովումն է: Դրան ուղղված հիմնարար քայլ էր  «Դեղերի մասին» ՀՀ նոր օրենքի` միջազգային ստանդարտներին համապատասխան նախագծի մշակումը, որն արդեն ՀՀ  կառավարության հաստատման փուլում է։ Նախագծում արտացոլված են դեղերի կենսաշրջանառության ողջ շղթայում պետական քաղաքականության հիմնական ուղղությունները` արտադրողից մինչև սպառող շղթայում բնակչությանն անվտանգ, արդյունավետ, որակյալ և մատչելի դեղերով ապահովումը, տեղական դեղերի արտադրության նկատմամբ պատշաճ հսկողությունը, ինչպես նաև  հիմնական դեղերի գների կարգավորումը:

 

Մինչ օրենքի ընդունումը արդեն իսկ որոշ քայլեր իրականացվել են։ Դեղերի ներմուծման գործընթացն ավելի թափանցիկ և պատշաճ մակարդակով կազմակերպելու նպատակով Պետական եկամուտների կոմիտեի հետ համատեղ ներդրվել է  «մեկ պատուհան» համակարգը, որի արդյունքում դեղերի ներմուծման հավաստագրի հայտը էլեկտրոնային եղանակով մուտքագրում է մաքսային մարմիններում և ներմուծողը այնտեղից էլ ստանում է հավաստագիրը` առանց առողջապահության նախարարություն այցելելու։ Պարզեցվել են դեղերի գրանցման և վերագրանցման ընթացակարգերը։ Կառավարության որոշմամբ գրացման ժամկետն ավարտելուց հետո այժմ դեղերը վերագրանցվում են ընդամենը 15 օրվա ընթացքում: Արդյունքում` 2013թվականին պետական գրանցում է տրվել շուրջ 800 անվանում դեղի:

 

ՀՀ  առողջապահության նախարարի 2013 թվականի մայիսի հրամանով լրամշակվել և հաստատվել է «Ցածր պահանջարկ ունեցող, սակայն կենսականորեն անհրաժեշտ դեղերի ցանկը»: Դրա շնորհիվ հիվանդների համար հասանելի են դարձել մի շարք դեղեր, որոնք մինչ օրս ֆիզիկապես հասանելի չէին:

 

Հետևողական  աշխատանքի արդյունքում 2013թ. հայտնաբերվել  է երեք անուն կեղծ դեղ` «Վիտաֆլեքս» ՍՊԸ-ի կողմից ներկրված «Դոստինեքս 0,5մգ N8», «Ռոցեֆին 1գ» և «Սանդոստատին 0,1 մգ/մլ 1մլ ներարկման լուծույթի N5», որոնց ներկրումը ՀՀ կասեցվել է և իրականացվել է այդ դեղերի խմբաքանակների հետհավաք: Ասենք նաև, որ կեղծ, ժամկետանց և ոչ պիտանի դեղերի շրջանառության դեմ պայքարն ուժեղացնելու նպատակով օրենսդրական հիմքերի ստեղծմանը զուգահեռ ՀՀ ԱՆ Դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոնի լաբորատորիան հագեցվել է անհրաժեշտ սարքավորումներով` կեղծ դեղերի հայտնաբերման նոր մեթոդներ կիրառելու համար:

 

Իրականացվում է Դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոնի և Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի միջև դեղերի գների մշտադիտարկման տվյալների պարբերական փոխանակում: 2013թ. ընթացքում կատարված վերլուծությունը ցույց է տալիս, որ որոշ դեղերի գները տատանվել են  3-15%-ով` կախված  արտարժույթի փոխարժեքի փոփոխությունից: Առաջիկայում դեղերի շրջանառության ոլորտում վերահսկողական արդյունավետ գործառույթներ կիրականացնի ՀՀ առողջապահության նախարարության աշխատակազմի Առողջապահական պետական տեսչությունը:

 

Ոլորտում 2013-ի կարևոր ձեռքբերումներից մեկն էլ Հայաստանում առաջին անգամ  դեղագործական կազմակերպություններից մեկին Պատշաճ արտադրական գործունեության  հավաստագրի տրամադրումն էր: Նման հայտ են ներկայացրել հայկական ևս երեք դեղարտադրող ընկերություններ։ Դրանով ոչ միայն կերաշխավորվի մեր երկրում արտադրվող դեղերի որակն ու անվտանգությունը, այլև կդյուրացվի դրանց միջազգային շուկա հանելու գործընթացը։

 

«Դեղերի մասին» ՀՀ նոր օրենքի և դրանից բխող ենթաօրենսդրական փաստաթղթերի ընդունումով դեղի շրջանառության ոլորտը կարգավորելու, առկա բացթողումներն ու թերությունները վերացնելու համար առավել բարերար նախապայմաններ կստեղծվեն։  

Սկզբնաղբյուր. ՀՀ Առողջապահության նախարարություն
Լուսանկարը. ՀՀ Առողջապահության նախարարություն
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ՀՀ ԱՆ. Դեղերի փոխհատուցման նոր մեխանիզմ է մշակվել
ՀՀ ԱՆ. Դեղերի փոխհատուցման նոր մեխանիզմ է մշակվել

Ապրիլի 1-ից սոցիալական կարգավիճակ ունեցող անձանց համար գործելու է սիրտ-անոթային և շաքարային դիաբետի դեղերի տրամադրման պիլոտային ծրագիր...

ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում
ՀՀ ԱՆ. Անվճար շճահամաճարակաբանական հետազոտություն կառավարելի և այլ վարակիչ հիվանդությունների նկատմամբ
ՀՀ ԱՆ. Անվճար շճահամաճարակաբանական հետազոտություն կառավարելի և այլ վարակիչ հիվանդությունների նկատմամբ

Մարտի 17-ից Առողջապահության նախարարության նախաձեռնությամբ Հայաստանում մեկնարկում է բնակչության շրջանում կառավարելի և այլ արդիական վարակիչ...

ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում
ՀՀ ԱՆ. Կիրականացվի բուժօգնության որակի ապահովման ինտեգրված պլան
ՀՀ ԱՆ. Կիրականացվի բուժօգնության որակի ապահովման ինտեգրված պլան

TAIEX փորձագիտական առաքելությունը ժամանել էր Հայաստան, որի նպատակն էր տեխնիկական աջակցություն ցուցաբերել առողջապահական ծառայությունների...

ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում
ՀՀ ԱՆ. Քննարկում` սոցիալական կրեդիտի առողջապահական ծախսերի փոխհատուցման թեմայով
ՀՀ ԱՆ. Քննարկում` սոցիալական կրեդիտի առողջապահական ծախսերի փոխհատուցման թեմայով

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հանդիպում է ունեցել ստոմատոլոգիական ոլորտի խորհրդատուների հետ: Թեման` սոցիալական կրեդիտի...

ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում
ՀՀ ԱՆ. Անվճար շճահամաճարակաբանական հետազոտություն կառավարելի և այլ վարակիչ հիվանդությունների նկատմամբ
ՀՀ ԱՆ. Անվճար շճահամաճարակաբանական հետազոտություն կառավարելի և այլ վարակիչ հիվանդությունների նկատմամբ

Մարտի 17-ից Առողջապահության նախարարության նախաձեռնությամբ Հայաստանում մեկնարկում է բնակչության շրջանում կառավարելի և այլ արդիական վարակիչ...

ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում
ԵՊԲՀ. Կանանց առողջության խնդիրներն ու բարելավման ուղիները
ԵՊԲՀ. Կանանց առողջության խնդիրներն ու բարելավման ուղիները

Կանանց առողջությունն առանցքային դեր է խաղում հանրային առողջապահական համակարգում՝ հանդիսանալով բժշկական օգնության ընդհանուր մակարդակի...

Առողջ կին
ԵՊԲՀ. Գարունը՝ քրոնիկ հիվանդությունների սրացման շրջան. ինչու՞ և ինչպե՞ս կանխարգելել
ԵՊԲՀ. Գարունը՝ քրոնիկ հիվանդությունների սրացման շրջան. ինչու՞ և ինչպե՞ս կանխարգելել

Գարունը՝ քրոնիկ հիվանդությունների սրացման շրջան. Ինչու՞ և ինչպե՞ս կանխարգելել...

ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում
ՀՀ ԱՆ. Հայաստանում յուրաքանչյուր 2-րդն ունի ավելցուկային քաշ
ՀՀ ԱՆ. Հայաստանում յուրաքանչյուր 2-րդն ունի ավելցուկային քաշ

Աշխարհում յուրաքանչյուր ութերորդ մարդն ունի ավելորդ քաշ։ Վերջին 30 տարում մեծահասակների շրջանում ավելորդ քաշի ցուցանիշը կրկնապատկվել է, իսկ պատանիների...

ԼՈՒՐԵՐ: Ճարպակալում, նիհարում ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում
ՀՀ ԱՆ. Առողջապահության որակի բարելավման նպատակով վարկային համաձայնագիր է ստորագրվել 1 Մարտի 2025 շաբաթ
ՀՀ ԱՆ. Առողջապահության որակի բարելավման նպատակով վարկային համաձայնագիր է ստորագրվել 1 Մարտի 2025 շաբաթ

Հայաստանի առողջապահական ծառայությունների արդյունավետության բարձրացմանը և հասցեական կառավարման գործիքների ներդրմանն ուղղված...

ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում
ՀՀ ԱՆ. Ի՞նչ է սոցիալական կրեդիտը. որքա՞ն գումար կարող է վերադրաձվել դրա շրջանակներում
ՀՀ ԱՆ. Ի՞նչ է սոցիալական կրեդիտը. որքա՞ն գումար կարող է վերադրաձվել դրա շրջանակներում

Համընդհանուր հայտարարագրման համակարգում սոցիալական կրեդիտների վերադարձի շրջանակն ընդլայնվել է...

ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում
Սուր շնչառական հիվանդություններ. ի՞նչ անել
Սուր շնչառական հիվանդություններ. ի՞նչ անել

Հայաստանում այս պահին դիտվում է գրիպի և սուր շնչառական հիվանդությունների (ՍՇՀ) ակտիվություն։ Թե ինչպես կանխարգելել այս հիվանդությունները, ինչպես են դրանք ընթանում, և ինչ անել վարակվելու դեպքում պարզաբանել է...

Վարակաբանություն
Նոյեմբերի 16-ը Հանդուրժողականության (կամ տոլերանտության) միջազգային օրն է:
Նոյեմբերի 16-ը Հանդուրժողականության (կամ տոլերանտության) միջազգային օրն է:

1955 թ. նոյեմբերի 16-ին ՅՈՒՆԵՍԿՈ-Ի անդամ-պետությունները Դեկլարացիա ընդունեցին հանդուրժողականության սկզբունքների վերաբերյալ: 1996 թ. ՄԱԿ-ի Գլխավոր Անսամբլեան առաջարկեց անդամ-պետություններին ամեն տարի նոյեմբերի 16-ը նշել...

Հոգեկան առողջություն Հիշարժան տարեթվեր Հիշարժան օրեր, տարեթվեր, տոներ
Անպտղության հաղթահարման ծրագիրն ընդլայնվում է. morevmankan.am
Անպտղության հաղթահարման ծրագիրն ընդլայնվում է. morevmankan.am

Կառավարության որոշմամբ ընդայնվել է անվճար և արտոնյալ պայմաններով վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաների կիրառմամբ բժշկական օգնության և սպասարկման իրավունք...

ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում
ՀՀ ԱՆ. Հաճախ հնչող հարցեր` էլեկտրոնային դեղատոմսի վերաբերյալ
ՀՀ ԱՆ. Հաճախ հնչող հարցեր` էլեկտրոնային դեղատոմսի վերաբերյալ

1. Բոլո՞ր դեղերն են դուրս գրվում էլեկտրոնային դեղատոմսով:

Ոչ, խոսքը հետևյալ դեղերի մասին է...

Դեղամիջոցներ

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ